HayNews.am-ում կարդացի, 22 համարի երթուղայինի վարորդի մասին ուշքի չեմ կարողամում գալ...ինչ-որ 100 դրամի հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել, որից զայրացած վարորդը մեքենան տեղից արագ պոկել է ու վրաերթի ենթարկել դրանից քիչ առաջ մեքենայից դուրս եկած ուղևորի 4 ամյա երեխային, որը տեղում մահացել է: Ընդ որում պարզվել է, որ վարորդը ոչ միայն չուներ ուղևորներ տեղափոխելու իրավունք, այլև հաճախ էլ ալկոհոլի ադեցության տակ էր երթուղայինը վարում.....Հետաքրքիր է ի՞նչ է մտածում սրա մասին տրանսպորտի և կապի նախարարությունը, ինչքա՞ն կարող ենք մենք մեր կյանքը վսատել իրենց Շումախերի տեղ դրած, անհավասարակշիռ հոգեկան ունեցող վարորդներին ու արդեն վերին շնչում գտնվող մեքենաներին...Թե՞ նրանք էլ քաղաքապետի պես մտածում են, որ Երևանում հասարակական տրանսպորտը ԲԱՎԱԿԱՆԻՆ լավ վիճակում է գտնվում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել