Աղոթքն Աստծո հետ հաղորդակցվելու ամենաանմիջական ճանապարհն է: Ինչպես հացը մարմնի սնունդն է, առանց որի մարդը չի կարող իր ֆիզիկական գոյությունը պահպանել, այնպես էլ աղոթքը հոգու սնունդն է, առանց որի հոգին հիվանդանում է: Այն մեր հոգու տենչն է դեպի վսեմը, գեղեցիկը, բարին, այսինքն` դեպի Աստված, ով ստեղծեց երկինքն ու երկիրը: Եկեղեցու Ս. Հայրերն աղոթքն անվանել են հոգու շունչ և համարել հոգևոր կյանքի առանցքը, որովհետև այն հոգու ուղղակի հանդիպումն է Աստծո հետ: Ինչպես որ եթե մարմնի մեջ շունչ կա, ապա մարմինն ապրում է, այդպես էլ հոգին է, եթե անդադար աղոթք կա, ապա հոգին ապրում է, եթե չկա աղոթք, ապա հոգին մեռած է: Հարատև աղոթքներով և աներեր հավատքով իր կյանքն իմաստավորած Ս. Գրիգոր Նարեկացին ասում է. «Աղոթքն առավել հարազատ և մերձավոր է Աստծուն, քան ամեն մի առաքինություն, քանզի բոլոր մյուսները հանդերձանք և պատրաստությունն են Աստծո մոտ մուտք գործելու համար, իսկ սա դեմ հանդիման խոսակցություն է Աստծո հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել