1. Աշխարհում առաջին ավտոմոբիլային մրցավազքը տեղի է ունեցել 1894 թվականին Փարիզում: Այն ժամանակ ձեռք բերված ռեկորդային արագությունը կազմել է 12 կմ/ժ: 1901 թվականին աշխարհում հաշvվում էր 7200 ավտոմեքենա: 25 տարի անց նրանց թիվը հասավ 27 միլիոնի:
2. Աշխարհում առաջին կկվով ժամացույցները ստեղծվել են Գերմանիայում 1730 թվականին:
3. Անգլիացի միջնադարյան փիլիսոփա և հասարակական գործիչ Թոմաս Մորը եղել է Բրիտանիայի վարչապետ 1529-1532 թվականներին: Սակայն թագավորի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական է տալիս և ի վերջո գլխատվում` մեղադրվելով պետական դավաճանության մեջ: Դավաճանությունը պապական հեղինակությունը ճանաչելուց չհրաժարվելն էր: Նա 1935 թվականին ճանաչվել է կաթոլիկ եկեղեցու սուրբ: 1617-1621 թվականներին Անգլիայի վարչապետ է եղել նաև նշանավոր իմաստասեր, անգլիական էմպիրիզմի հիմնադիր Ֆրենսիս Բեկոնը:
4. Կոբրայի նույն քանակի թույնը կարող է սպանել 25 շուն, 40 ձի, 300 հազար աղավնի: Օձի թույնը չի ազդում խոզերի, ոզնիների, մանգուստների վրա:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vantanesyan/posts/432714610117630
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել