Esem.am-ը գրում է.

Դերասանուհի Մարիամ Շահինյանի և Մարզպես Վարդանյանի դստեր՝ Արփիի, լույս աշխարհ գալու մասին ESem.am-ը պատմել է: Դերասանուհին և ամուսինը, վերջերս տարածված ավանդույթի համաձայն, ամեն ամիս նշում են իրենց փոքրիկի ծննդյան ամիսը: Այսօր՝ հուլիսի 13-ին, դերասանուհու դուստրը յոթ ամսական դարձավ, ինչի կապակցությամբ Մարիամն իրենց տան լողավազանի հարևանությամբ էլ նշել է աղջկա հերթական ծնունդը:

Ըստ երիտասարդ մայրիկի՝ Արփիի ծննդյան յուրաքանչյուր ամիսը յուրովի են նշում՝ մեկը մյուսից տարբերվող:

Մարիամի խոսքով՝ եթե ժամանակ է ունենում, աղջկա ծննդյան տորթն իր ձեռքով է պատրաստում. այս ամիս նա ելակներով ամառային տորթ է թխել: «Իսկ եթե չեմ հասցնում ինքս պատրաստել, ամուսնուս խնդրում եմ, որ իմ սիրած տորթերից մեկը գնի»,- ավելացրեց դերասանուհին:

Վերջինս Esem.am-ին հայտնեց նաև, որ դստեր ամսականները ևս կեսգիշերին են նշում, քանի որ փոքրիկ Արփին կեսգիշերն անց է ծնվել:

Մարիամի փոխանցմամբ՝ Արփիի ամսականները նշելու հետաքրքիր ավանդույթ ունեն: «Մեր սանիկներն ԱՄՆ-ից 12 ամիսները խորհրդանշող թվեր են մեզ ուղարկել և խնդրել՝ ամեն ամիս դրանք Արփիի մոտ դնել ու լուսանկարել: Ես պահպանում եմ ավանդույթն ու նկարելուց հետո դրանք ուղարկում նրանց. արդյուքնում՝ եթե չեմ սխալվում, հետաքրքիր ալբոմ են պատրաստելու»,- նկատեց դերասանուհի մայրիկը:

Խոսելով աղջկա մասին՝ Մարիամը նշեց, որ նա հայրիկին տեսնելուն պես «պապա» է կանչում: «Այսօր ամուսնուս ասում եմ՝ մեր աղջիկն ինչ խելացի է, դեռ փոքր է, բայց արդեն տիրապետում է վրացերենին, այն իմաստով, որ «պապա» վրացերենով նշանակում է  «մամա» :)»,- կատակով նկատեց Մարիամը: Նա պատմեց նաև, որ աղջիկը շատ ժպտերես է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել