Կլինիկական դեպք, երբ բժշկական արագ միջամտության շնորհիվ հաջողվեց փրկել ևս մեկ կյանք:

«Շենգավիթ» ԲԿ է դիմել 50 տարեկան կին, սուր ցավերով, ծայրահեղ ծանր վիճակով՝ կյանքին սպառնացող վտանգով:

Մեկ տարի առաջ արտասահմանում անցել է հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արգանդի միոմա: Շուրջ մեկ տարի դիմադրելով ցավերին՝ ոչ մի բուժում չի ստացել, մինչև ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ:

Կարճատև հետազոտության արդյունքում պարզվում է, որ օրգանիզմը գտնվում է ծայրահեղ թունավորված վիճակում, և միոմատոզ հյուսվածքների քայքայման հետևանքով, կյանքին սպառնացող վտանգի առկայության արդյունքում կայացվում է որոշում և նշանակվում շտապ վիրահատություն:

Վիրահատությունը կատարվում է «Շենգավիթ» ԲԿ-ի բարձրակարգ բուժանձնակազմի միջամտությամբ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի օպերատիվ և էնդոսկոպիկ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Անդրանիկի Էդուարդի Ավանյանի գլխավորությամբ: Արդյունքում հեռացվում է միոմատոզ փոփոխված արգանդը՝ 6կգ 300գ չափսերով` կնոջ կյանքը փրկելու նպատակով:

Վիրահատության ընթացքում և հետվիրահատական շրջանում օրգանիզմի կենսագործունեությունը վերականգնելու նպատակով սկսվում և շարունակվում է էռիդրոցիտառ մասայի (արյան փոխներարկում) ներարկում:

Հետվիրահատական շրջանում հիվանդը ստացել է մեկ շաբաթյա բուժում, գտնվել է բժշկի հսկողության տակ, որից հետո դուրս է գրվել պրակտիկ առողջ:

Արդյունքը գրանցվել է դրական:

Հոգ տարեք Ձեր առողջության պահպանման մասին, որպեսզի չընկնեք ծայրահեղ իրավիճակի մեջ:

Հ.Գ. Նկարների ոչ էսթետիկ տեսքի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը, սակայն այն ցուցադրվում է մեկ նպատակով, որ պատկերացում կազմեք հիվանդության լրջության մասին և հաճախ հետազոտվեք, որպեսզի նման արդյունքներ Ձեզ մոտ չգրանցվեն:

11201875_936523073071917_4345717098825959835_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել