Շատ տարիներ առաջ սատանան որոշում է պարծենալ և ցուցադրության է ներկայացնում իր մասնագիտության բոլոր գործիքները։ Սատանան դրանք խնամքով տեղավորում է ապակյա ցուցափեղկի տակ և ամեն մի գործիքին ամրացնում է պիտակ, որպեսզի բոլորն իմանան՝ ինչ է դա և որքան է դրա գինը։
Գործիքների մեջ էին նախանձի փայլփլուն դաշույնը, բարկության մուրճը և ագահության թակարդը։ Դարակների վրա գեղեցիկ դասավորված էին վախի, գոռոզության և ատելության բոլոր գործիքները։ Բոլոր գործիքները տեղավորված էին գեղեցիկ բարձիկների վրա և հիացմունք էին առաջացնում դժողքի այցելուների մոտ։
Իսկ ամենավերջին դարակի վրա դրված էր փոքրիկ, բոլորովին աչքի չընկնող և բավական մաշված մի փայտե սեպ, որի պիտակի վրա նշված էր. «Հուսալքություն»։ Զարմանալին այն էր, որ այս գործիքը շատ ավելի թանկ արժեր, քան բոլոր գործիքները միասին վերցված։ Այն հարցին, թե ինչո՞ւ է սատանան այսքան բարձր գնահատել այս գործիքը, նա պատասխանեց.
– Սա իմ զինանոցի միակ գործիքն է, որին կարող եմ անվերապահորեն վստահել, եթե մնացած գործիքներն իրենց չարդարացնեն, – և նա քնքշորեն շոյեց փայտյա սեպը։ – Եթե ինձ հաջողվի խրել այն մարդու գլխում, մարդը սկսում է բացել բոլոր դռները մնացած գործիքների համար….

Աննա Աթաբեկյանի պատից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել