Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի ու նախկին Սովետի ժողովուրդները սիրում են իրենց Ռուսաստանին, սակայն ձգտում են ձևանալ եվրոպացի... Չգիտես՝ լացես, թե ծիծաղես... Ախր ռուսը երբեք էլ եվրոպացի չի, որովհետև Եվրոպան երբեք Ռուսաստանին չի ընդունել որպես եվրոպացի...
Այ վերջերս Հունաստանն ունեցավ լուրջ ֆինանսական խնդիրներ Եվրոմիության հետ, չնայած որ Եվրոմիությունն ատում է Հունաստանն ու հույն ժողովրդին այս խնդիրների պատճառով, սակայն չի կարող հրաժարվել, որ Եվրոպական գիտակցությունն իրենց հասավ մասամբ Հունաստանից... Ու Հունաստանը կմնա հիմնադիրը եվրոպական գաղափարների... Ու տեսանք, որ Եվրոմիությունը չկարողացավ իրեն կտրել Հունաստանից, չնայած որ շատ ցանկացավ...
Նույնը Հայաստանի ու Ռուսաստանի հոգեբանական իրավիճակն է... Այս ամենն էլ բխում է Ռուսաստանի հիմար գիտակցական տկարությունից ու նվաստի բարդույթից, որտեղ եթե «Ռուսաստանի հետ չես, ուրեմն Ռուսաստանի թշնամին ես»... Ռուսները չեն կարողանում ըմբռնել, որ Ռուսաստանի հետ չլինել չի նշանակում լինել Ռուսաստանի թշնամին....