25 տարի է՝ երկիր ենք սարքում ազգովի ու հլը դժգոհ ենք...
Հիմի Ստերլիգովը եկել է, բոլորիս տեղն ու մեկից անի թողեք, թող անի....
Այս տարին փոխեց բոլոր կարծրատիպերը, որ մենք ինչ-որ նպաստառու ազգ ենք, և համազգային զարմանքի պակաս չունեցանք, ու ինչպես հասկանալի է դառնում՝ տարին խոստանում է մնալ դինամիկ փոփոխությունների տարի:
Հինգ հազար տարվա մեկ քառորդ դարը մեր հողը պարապ մնաց, ու մենք, նպաստ ստանալով, սովորեցինք չաշխատել:
Գյուղացին հոգնել է բեջարելուց և նախընտրում է գալ, նստել ամենաստից գրասենյակում. քաղաքացին, քաղաքները դատարկվում են:
Ու հանկարծ համատարած քաոտիկ անտարբերության մեջ ռուս մեծահարուստը գալիս է:
Պատկերացրեք՝ թողած Մոսկվան՝ գալիս է Արցախ, ու սկսվում են հարցեր...
Այն, որ նպատակը բազմաշերտ է ու խիստ պատկերազարդ, փաստ է (պետք չէ կարծել, որ դա նշանակում է, որ վատ նպատակ ունի, բայց պետք է կարողանալ մե հարց տալ.
-Հայ մեծահարուստը գնաց գյո՞ւղ։
Իհարկե գնաց, բայց ի՞նչ անելու համար և ի՞նչ արեց։
Վստահ կարելի է ասել, որ մինչև իր վերադարձը հայ մեծանունները գնալու են գրկախառնվելու ու դառնալու իր ամենամոտ ընկերը։