Pastinfo.am-ը գրում է.27-ամյա Արամն ամբաստանվում է՝ ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար:
Ըստ մեղադրանքի՝ դեռևս 2013 թվականի ապրիլի 16-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի վերջնամասում գտնվող ծիրանենու այգում Արամը սեռական հարաբերություններ է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած` 08.09.1997թվականին ծնված աղջկա հետ:
Արամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/74481
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



