Երբ մի փոքրիկի երջանիկ լինելու համար օգնություն է պետք լինում, մարդիկ համախմբված օգնում են: Իսկ այս անգամ խոսքը գնում է հարյուրավոր փոքրիկների երջանկության մասին:

Մենք՝ մի քանի մամաներս, շատ ենք ուզում մանկատան պստոներին, հաշմանդամ երեխաներին և, ինչու ոչ, մեր բոլոր փոքրիկներին մի քանի ամսով հեքիաթ պարգևել: Այսօր այնքան դժվար է դարձել հավատալ հրաշքների: Իսկ մեզանից յուրաքանչյուրը կարող է դա իրականություն դարձնել: 
«Բարի մամայի» բարի գործերին շատերն են ծանոթ: Իսկ եթե ոչ, մենք սիրով կպատմենք այդ ամենի մասին: Կարող եք վստահ լինել, որ ամեն ինչ կանենք, որ հեքիաթն իրականություն դառնա: Դրա համար մեզ հարկավոր է բոլոր բարի մարդկանց աջակցությունը:

Մենք ուզում ենք այսուհետ ամեն տարի ստեղծել մի հեքիաթային վայր, ուր երեխաները կկարողանան այցելել դեկտեմբերից մինչ փետրվար, փորձել մամաների պատրաստած համեղ ուտեստները, խաղալ՝ համատեղելով այդ ամենը նվերների և պարզապես ուրախության ու երջանկության հետ: Ցավոք, ավելի շատ չակերտներն առայժմ բացել չենք կարող: Սակայն վստահեցնենք, որ իրոք շատ օրիգինալ, Հայաստանում երբեք չիրականացված և հետաքրքիր բան ենք մտածել:

Մեր առաջնային նպատակն է, որ մանկատան փոքրիկները զգան մայրական ջերմություն: Նաև շատ ենք ուզում, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն իրենց տարանջատված չզգան՝ անցկացնելով ձմեռային արձակուրդները տան մեջ փակված: Մուտքը նրանց բոլորի համար կլինի ազատ: Իսկ մնացած փոքրիկները, այդ թվում նաև մեր երեխաները, կկարողանան այցելել այդ հեքիաթը՝ գնելով մուտքի տոմսեր, որոնց գումարը ևս կուղղվի բարեգործական նպատակների: 

Ի դեպ, բոլոր աշխատողները ևս կլինեն մանկատան սաներ՝ նրանք, ով նոր-նոր են դուրս եկել հաստատությունից և մտնում կյանք, չունեն աշխատանք: 
Մեզ հարկավոր է.

• Առանձնատուն (նոյեմբերից մինչ փետրվարի վերջ)
• Ֆինանսական միջոցներ (մոտ 8500 ԱՄՆ դոլար)
• Կամավորների օգնություն 

Մի հապաղեք օգնել: Եկեք միասին հրաշքներ գործենք, մենք կարող ենք: Յուրաքանչյուրիս փոքրիկ աջակցությունը կարող է փոխել երեխաների վերաբերմունքը կյանքի հանդեպ: Միանանք և օգնենք: 

Դրամային Հ/Հ՝ 1510027478070100, ստացող՝ «Բարի մամա» բարեգործական ՀԿ, Արարատբանկ

Arca: 4375130100012784

Դրսից փոխանցումների համար խնդրում եմ գրել անձնական նամակ:

Բոլոր հարցերով կարող եք զանգահարել (+374)55 257900)։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել