Միչիգանի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում եկել են այն եզրակացության, որ մանկության տարիներին տարած սթրեսը կարող է մեծ տարիքում ճարպակալման պատճառ դառնալ։ Այս մասին հայտնում է informing.ru-ն։
Հետազոտությունն անցկացվել է 15 տարվա ընթացքում՝ ավելի քան 3500 հոգու մասնակցությամբ։ Գիտնականներին հետաքրքրել է հարցը, թե տարիների ընթացքում ինչպես են սթրեսային իրավիճակներն ազդում մեր կիլոգրամների վրա։
Փոփոխությունները վերաբերում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Կանայք, ովքեր վաղ տարիքում ենթարկվել են սթրեսի, տարիների ընթացքում ավելի շատ քաշ են հավաքել, քան նրանք, ովքեր ավելի հանգիստ մանկություն են ունեցել։ Բանն այն է, որ կյանքում հերթական խոչընդոտների հանդիպելիս կանայք սկսում են ավելի շատ ուտել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



