Սայաթ ՆՈվաԹուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են Սայաթ-Նովայի մասին գիրք հրատարակել, փոխանցում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:

«Հայկական երաժշտության ներկայացուցիչ, մեծ երգահան Սայաթ-Նովայի և նրա ստեղծագործությունների մասին պատմող մեծ գիրք ենք նախատեսում տպագրել»,-հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը:

Թուրք նախարարը նաև հավելել է, որ իրենք պատրաստում են տպագրել այլ գրքեր ևս, որոնք կպատմեն «այլ մշակույթների և լեզուների ստեղծագործությունների մասին»:

Մասնավորապես, Թուրքիայում նախատեսում են տպագրել քուրդ և ասորի ստեղծագործողների մասին գրքեր:

Թե ե՞րբ են Թուրքիայում լույս ընծայելու Սայաթ-Նովայի մասին պատմող գիրքը, դեռ հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել