Խոզի փափկամիսը շերտ-շերտ կտրատել, աղ և պղպեղ ցանել, ջեռոցի տապակի մեջ բուսայուղ քսել, շարել միսը իրար ոչ շատ մոտ: Սոխը կիսալուսնաձև կտրատել, դնել մսի վրա, վրան մայոնեզ քսել: Լոլիկը կլոր-կլոր կտրատել, շարել սոխի վրա, աղ և պղպեղ ցանել, վրան լցնել քերիչով անցկացրած պանիրը: Կարտոֆիլը մաքրել, կտորների բաժանել և տապակի մեջ մսի կտորների արանքներում դնել: Նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցում եփել մոտ 1 ժ.: Առաջացած մսահյութը պարբերաբար լցնել մսի վրա: Պատրաստ լինելուց 15-20 ր. առաջ հանել, մսի և կարտոֆիլի վրա կրկին պանիր լցնել և դնել ջեռոցը:
Ձեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝
խոզի միս՝ 1 կգ 
սոխ՝ 4 գլուխ 
լոլիկ՝ 3 հատ 
կարտոֆիլ՝ 4 հատ 
պանիր՝ 200 գրամ 
աղ 
սև պղպեղ 
մայոնեզ 
ձեթ 
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել