Հովհաննես ընթերցողի առաջարկով այսօր կմեկնենք մի փոքրիկ տող Աստվածաշնչից, որը թեև գիտեն գրեթե բոլորը, սակայն ոչ բոլորն են ճիշտ հասկանում ու մեկնաբանում:
Սուրբգրային այս տեղիի նախապատմության մասին մանրամասներ կարող եք ընթերցել Notatetr-ի`ԹԱԼԻՈՆԻ ՕՐԵՆՔ-ը հոդվածում, իսկ ես այսօր կբավարարվեմ ներկայացնելով 2 միմյանց փոխլրացնող մեկնություն:
- Նախ «աջ ծնոտին ապտակ տալու» վերաբերյալ հատվածը (ինչպես և աստվածաշնչյան ցանկացածհատված) անհրաժեշտ է ընթերցել առանց կոնտեքստից կտրելու, իսկ այդ պարագայում տողից առաջկարդում ենք Քրիստոսի հետևյալ միտքը` «Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակչկանգնե՛լ», ինչը միանգամից բացահայտում է «ապտակին» չընդդիմանալու իմաստը` այն էչարությանը չարությամբ չպատասխանել: Պատճառն այն է, որ նման հակազդեցությունը գրեթե երբեք դրական ելք չի կարող ունենալ, այլ ավելի պիտի խորացնի խնդիրը: «Ինչպե՞ս թե,- կհարցնեք դուք,- ինձ ապտակեն, և ես ոչ մի ծպտուն չհանե՞մ, թշնամին հարձակվի ինձ վրա և ես չպաշտպանե՞մ ինքս ինձ»: Եթե սառը դատեք և ոչ տաքարյուն ու զգացմունքային, ապա իրականում ապտակին ապտակով պատասխանելն ավելի հեշտ է, քան ստացած ապտակը ներելն ու մոռանալը, սակայն դրանցից այս երկրորդն է քրիստոնեականը` չարին ոչ թե պատասխանել չարությամբ, այլ ընդհակառակը` բարությամբ. չէ՞ որ ինչ ուժով որ սեղմես զսպանակին, նույն ուժով էլ այն պիտի ետ մղվի և հակազդի, բայց պատկերացրու դու ինքդ կարող ես գործել ֆիզիկայի օրենքին հակառակ, գործել Աստծո օրենքի համաձայն: Նման քայլն ի զորու է փոխել չարը դեպի բարին և լուծել առաջ եկած խնդիրը:
- Աստվածաշնչյան այս հատվածը, սակայն, ունի մեկ բացատրություն ևս, որը շատ կիրառական է: Այն ինչ-որ առումով լրացնում է նախորդ կետին: Եկեք մի փորձ անենք. ինչ-որ մեկին կանգեցնում ենք մեր առջև և փորձում իրակականացնել Քրիստոսի ասածը` խնդրում ենք դիմացինին աջ ձեռքով ապտակել մեր աջ այտին (ծնոտին): Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է: Բացառվում է: Աջ ձեռքով ձախ այտին կարելի կլինի ապտակել, աջին`միայն այն դեպքում, երբ ապտակը ոչ թե ձեռքի ափով է, այլ հակառակ կողմով, ձեռքի արտաքին երեսով: Հետաքրքիր է, բայց Մերձավոր Արևելքի երկրներում նմանատիպ ապտակ կարող էր տալ միայն հայրը զավակին, եղբայրը` եղբորը, մի խոսքով հարազատը` հարազատին: Հետևաբար, երբ Քրիստոս ասում էր «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրանմյո՛ւսն էլ դարձրու», նկատի չուներ սերիական մարդասպանին, թշնամի երկրին կամ օտար մեկի, ով ապտակ է տալիս քեզ, այլ հատկապես նրանց, ովքեր մեր հարազատներն են, մեր հավատակիցները, քույրերն ու եղբայրները: Պատահական չէ, որ լերան քարոզը ուղղված էր հենց 12 առաքյալներին: «Հարազատի, եղբոր ապտակին ապտակով պատասխանել պետք չէ,- այլաբանությամբ ասում է Քրիստոսը, անհրաժեշտ է ներել, ներել Քրիստոսի սիրով:
Հուսամ մեկնությունը օգտակար կլինի:
Եթե ունեք մեկնության կարոտ Ձեր աստվածաշնչյան հատվածը, անցե՛ք այս հղումով`
Նյութի աղբյուր՝ http://sarkavag.blogspot.com/2012/02/blog-post_25.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել