Esem.am-ը գրում է.

Այս շրջանում Մոսկվայում գտնվող երգչուհի Նանան ամռան այս պասիվ շրջանում աշխատանքային եռուզեռի մեջ է. նա, ինչպես ինքն ասաց, հանգստի մեկնելու ժամանակ չունի:

«Ինձ մոտ այժմ աշխատանքային բուռն շրջան է. հուլիսի 30-ին մենահամերգ ունեմ Մոսկվայի ռեստորաններից մեկում, այժմ էլ ելույթներ եմ ունենում տարբեր քաղաքներում, մասնակցում եմ կորպորատիվ միջոցառումների»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց «Ռաբիսի թագուհու» տիտղոսը նվաճած երգչուհին:

Նա պատրաստվում է նաև սեպտեմբերի 12-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցող «BIG APPLE AWARDS 2015»-ին: Նշված մրցանակաբաշխությանը Նանան կմասնակցի իր «Հալել ա» երգով: Իսկ մինչ այդ, նա իր երկրպագուներին խոստանում է երկու նոր տեսահոլովակով ներկայանալ:

Համացանցային օգտատերերի աչքից չի վրիպել նաև երգչուհու՝ մեկը մյուսի հետևից արված ֆոտոշարքերը: Դրանք, սակայն, լրատվամիջոցներում հայտնվելուց հետո բավականին շատ բացասական արձագանքների արժանացան՝ Նանայի կերպարի՝ դիմահարդարման, նաև՝ պլաստիկ վիրահատությունների պատճառով: Շատերի կարծիքով՝ երգչուհին պլաստիկ վիրահատություններից հետո տգեղացել է, և դրանք ի վնաս նրա են «աշխատել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել