Ուրեմն, պարզվում է, ըստ Արման Ղարիբյանի, Բաղրամյան պողոտայում հաղթել են գեյերն ու տրանսվեստիտները, ու բոլորը (նույնիսկ հանրապետականները) հպարտանում են Բաղրամյանի տրանսվեստիտներով: Ես վստահ եմ, որ 15 օրուգիշեր Բաղրամյանում անցկացրած ցուցարարներն ըստ արժանվույն կպատասխանեն այս հանճարեղ մտքին: Չիմացողների համար բացատրեմ, որ Բաղրամյանի ցույցերից հետո գրանտերով սնվող կազմակերպություններն իրենց հաշվետվություններն են կազմում՝ ամեն մեկն իր գծով, և Բաղրամյանի ցույցերը դեռ երկար կբռնաբարվեն գրանտային դիմումների ու հաշվետվությունների մեջ:
Ի դեպ, հանրապետականները չգիտեմ, բայց Բիբինը հաստատ համաձայն կլինի Արման Ղարիբյանի այն մտքի հետ, որ Բաղրամյանում հաղթեցին տրանսվեստիտները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել