Կաղամբը բարակ շերտատել, աղ անել, թեթևակի տրորել, ավելացնել բարակ շերտատած կարմիր պղպեղը, կիսաշրջանակների կտրտած վարունգը: Սոուս պատրաստելու համար թասի մեջ խառնել սոյայի սոուսը, խնձորի քացախը, 1 ճաշի գդալ ջուրը, կիտրոնի հյութը, շագանակագույն շաքարավազը, աղ, սև պղպեղ անել, լավ հարել, ավելացնել ճզմած սխտորն ու ձիթայուղը, հարել, լցնել աղցանի վրա, խառնել, ծածկել, 1 ժամով դնել սառնարանը: Քունջութը բովել, մի քիչ սառեցնել, թեթևակի տրորել, շաղ տալ աղցանի վրա մատուցել:
Ձեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝
վարունգ՝ 100 գրամ 
կարմիր պղպեղ՝ 1 հատ 
կաղամբ՝ 150 գրամ 
ձեթ՝ 2 ճաշի գդալ 
սխտոր՝ 1 պճեղ 
սոյայի սոուս՝ 4 ճաշի գդալ 
քացախ՝ 1 ճաշի գդալ 
ջուր՝ 1 ճաշի գդալ 
կիտրոնի հյութ՝ 2 ճաշի գդալ 
շագանակագույն շաքարավազ՝ 1 թեյի գդալ 
քունջութի սերմեր՝ 2 ճաշի գդալ 
աղ 
սև պղպեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել