«Տեսնես ինչն է, որ պահում է մեզ այսպես, Անձրեւները հասկանում են մեզ կարծես...»: Ցավոք, միայն դու ինձ չհասկացար, իսկ հիմա էլ մեզ ոչինչ չի պահում:
Սյուզիի «Անձրեւներ» երգն ինձ տարավ հեռու անցյալ... Սիրահարված էի, սիրուց գլուխս կորցրել էի: Պատրաստ էի ամեն ինչի, բայց ոչինչ էլ չարեցի:
Իսկ հիմա՞: Ի՞նչ է մնացել հիմա... Միայն հիշողություններ: Կնախընտրեի, որ անգամ դրանցից շատերը գլխումս չլինեին:
Եվ ինչ է մնում ասել, որ ամենամեծ սերն էլ, եթե փոխադարձ չէ, մեկ է, մի օր մարում է... Իսկ հիմա հիմարի պես լսում, հետ տալիս ու էլի լսում եմ նույն երգը... Հիշողությունները թարմ չեն, ցավն ա մեծ երեւի...
Նյութի աղբյուր՝ http://artsunset11.blogspot.com/2012/11/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել