Mediamonitor.am-ը գրում է.
Թռուցիկ հայացք գցելով աշխարհի քարտեզին` կարելի է նույնիսկ չնկատել որոշ փոքր երկրներ:
Սակայն աշխարհում չկան անհետաքրքիր վայրեր:
Ներկայացնում ենք, թե ինչպես են ապրում այն պետությունները, որոնց մասին Դուք հավանաբար չեք էլ լսել:
Ֆարերյան կղզիներ
50 հազար բնակչություն ունեցող այս պետությունը մտնում է Դանիայի թագավորության կազմի մեջ, սակայն Դանիայից այն հեռու է ոչ միայն աշխարհագրորեն, այլ նաև քաղաքականությամբ:
Ըստ երևույթին, Ֆարերյան կղզիների պաշտոնյաներն արդեն կես դար է ինչ ինքնուրույն են լուծում բոլոր հարցերը, բացի ռազմական հարցերից:
Այն իրենից ներկայացնում է Դանիայի կամ Նորվեգիայի մաքսիմալ էկոլոգիական տարբերակը:
Այնտեղ մեկնելու հիմնական պատճառներից մեկը երկրի եզրին զգալու հնարավորությունն է: Իսկ հնարավոր է, սա ընդհանրապես ուրիշ մոլորակ է` թարմ, հիանալի տեսարաններով և միևնույն ժամանակ հիանալի կերպով հարմարեցված է լիարժեք կյանքի համար: Ավելացնենք, որ մարդիկ նույնպես այնտեղ առանձնահատուկ են` հյուրընկալ: Երկրում գոյություն ունի ընդամենը մեկ բանտ, որտեղ գտնվում են 10 բանտարկյալներ:
Նույնպես կղզի է` խաղաղօվկիանոսյան Պոլինեզիայում:
Այնտեղ ապրում է տասնմեկ մարդ, ովքեր հիմնականում վաստակում են գյուղատնտեսությամբ և «tv» ինտերնետ-դոմենի օգտագործմամբ:
Բաշխման ժամանակ այս դոմենը բաժին է հասել հենց Տուվալուին, ինչով էլ բացատրվում է երկրի անվանումը:
Տուվալուն հետաքրքիր է նաև նրանով, որ այնտեղ հնարավոր չէ գտնել երկաթգծի ոչ մի կիլոմետր, մինչդեռ խճուղիները ձգվում են 8 կմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ