Esem.am-ը գրում է.
Երգչուհի Ջուսը երեկ նշել է ծննդյան տարդարձը: Ինչպես միշտ, երգչուհին հայտնում է, որ լրացել է իր 18 տարին` գաղտնի պահելով իրական տարիքը:
Ծննդյան տոնը, ըստ Ջուսի, «թույն է անցել»: Երգչուհին սկզբում փոքրիկ տոն է կազմակերպել ատամնաբուժարանում, որտեղ ինքը գեղեցկացնում է ատամները: «Որոշել էի ատամնաբուժարանի այգում փոքրիկ բան կազմակերպել, որպեսզի տարբերվեր այս տարվա ծնունդս: Բայց, բացի դրա աշխատակիցներից, մեզ միացան նաև իմ լավ ընկեր Գուժը և իմ ֆաներից մի քանի հոգի»,- պատմեց երգչուհին:
Ատամնաբուժարանի անձնակազմի հետ ծննդյան տոնը նշելուց հետո Ջուսը գնացել է այն ակումբ, որտեղ աշխատում է: « Գործընկերներս ինձ համար անակնկալ էին պատրաստել այնտեղ: Նրանք ինձ համար տորթ ու շամպայն էին գնել, բոլոր երգերն ինձ էին նվիրում. շատ անսպասելի ու հաճելի էր,- ասաց երգչուհին և հավելեց,- ակումբից հետո էլ իմ ատամնաբույժն ինձ հրավիրեց համտեսելու պարսական ռեստորանի համեղ ուտեստները: Էդպես համով ավարտվեց օրս»:
Անդրադառնալով ծննդյան տոնի առթիվ ստացած նվերներին` Ջուսն առանձնացրեց իր երկրպագուների պատրաստած փոքրիկ տեսանյութը, որի միջոցով նրանք շնորհավորել են երգչուհուն: Նա նաև նշեց, որ հիմնականում ծաղիկներ և օծանելիք է նվեր ստացել:
Երգչուհու ծննդյան տորթն այս տարի թեև մոմեր չի ունեցել, նա, այնուամենայնիվ, երազանք պահել է: «Մոմեր չունեի, բայց խնդրեցի, որ կրակայրիչները միացնեն, որ ես փչեմ :) Երկու երազանք պահեցի, մեկը՝ անձնական, մյուսը՝ կարիերայիս հետ կապված»,- եզրափակեց երգչուհին:
ESem.am-ը շնորհավորում է Ջուսին և երազանքների իրականացում մաղթում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ