Newsline.am-ը գրում է.
Business Standard-ի փոխանցմամբ՝ Հունաստանին ֆինանսական օգնության նոր ծրագիրը պետք է ներառի երկրի պարտքի վերափոխում: Դրա մասին Վաշինգտոնում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախագահ Քրիստին Լագարդը: Նրա խոսքերով՝ Հունաստանի անելիքների թվում բարեփոխումներ իրագործելուց բացի, մտնում է նաև պարտքի վերափոխումը՝ երկրին կայունությամբ ապահովելու համար. «Հունաստանը սուր ճգնաժամի մեջ է, և այդ հարցը պետք է լուծում ստանա»:
Չնայած նրան, որ Հունաստանը հունիսի 30-ին չի բացառել ԱՄՀ-ին իր պարտքը չտալու հետ կապված դեֆոլտ հայտարարելու հնարավորությունը՝ Լագարդը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը նախկինի նման ամբողջովին զբաղվում է նրանով, որպեսզի օգնի գտնել հարցի լուծումը:
Լագարդի խոսքերով՝ Հունաստանը չպետք է նոր վարկեր ակնկալի ԱՄՀ-ից, քանի որ երկիրը ժամանակին հիմնադրամին չի կատարել հերթական վճարումը. «Բնականաբար, ես կարծում եմ, որ ԱՄՀ-ը պետք է հավատարիմ մնա իր կանոններին և մշտապես օբյեկտիվ լինի»:
Հունաստանի վերաբերյալ ԵՄ-ի նոր, արտահերթ գագաթաժողովն անցկացվելու է հուլիսի 12-ին: