Newsline.am-ը գրում է.

Տաջիկստանից կպահանջվի 80 տարի և 2 միլիարդ դոլար` հանրապետությունում ջրամատակարարման համակարգն ամբողջովին վերականգնելու համար: Lenta.ru-ի փոխանցմամբ` դրա մասին հայտարարել է «Բնակարանային-կոմունալ ծառայությունների» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալիմուռոդ Իսլոմզոդան: 

Նրա խոսքերով` ներկայումս քաղցրահամ ջրով ապահովված է հանրապետության բնակչության մոտ 57 տոկոսը: Երկրի շրջաններում իրականացվում են ջրամատակարարման համակարգի վերականգնման նախագծեր: Իսլոմզոդան ընդգծել է, որ կոմունալ ծառայություններին անհրաժեշտ է 80-85 տարի և ավելի քան 2 միլիարդ դոլար` ամբողջ բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար:  

Նա վստահեցրել է, որ հանրապետության բոլոր բնակավայրերում ջրամատակարարման ներդրումային նախագծերն արդեն իսկ մշակված են: Տաջիկստանի բնակչության թվակազմը կազմում է 8.5 միլիոն մարդ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել