Esem.am-ը գրում է.
Երգչուհի Արմինե Գրիգորյանը հուլիսի 15-ին նոր ձայնասկավառակ կթողարկի, ինչի կապակցությամբ նաև նոր ֆոտոշարք է արել: ESem.am-ը երգչուհու հետ զրուցել է առաջիկա ձայնասկավառակի, նոր ֆոտոշարքի և հետագա ծրագրերի մասին:
Արմինեի «The best» կոչվող ձայնասկավառակում ընդգրկված կլինեն հին ու նոր 14 երգեր: «Կլինի նաև վերջերս իմ ներկայացրած «Привет из Еревана» երգը: Կան երգեր, որոնք իմ ոչ մի ձայնասկավառակում չեն եղել, ու հանդիսատեսը շատ երգեր էլ իմ կատարմամբ չի լսել»,- մանրամասնեց երգչուհին:
Նա 11 տարվա դադարից հետո կներկայացնի իր՝ թվով 7-րդ ձայնասկավառակը, սակայն, իր խոսքով, մտադիր չէ դրա համար հատուկ շնորհանդես անել:
Ինչպես նշեցինք, Արմինե Գրիգորյանը նաև նոր ֆոտոշարք է անցել հատուկ նոր ձայնասկավառակի համար: Ի դեպ, ըստ նրա, իր պրոֆեսիոնալ դիմահարդարումն արել է եղբոր դուստրը` երգչուհի Նարե Գրիգորյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ