Անկախ նրանից՝ հոսանքի գինը կբարձրացնեն, կթողնեն նույնը, թե կէժանացնեն, անկախն նրանից՝ ում կպատկանի ՀԷՑ-ը, պետք ա սկսենք քիչ հոսանք ծախսել, մանավանդ, որ դա հնարավոր ա:
Օրինակ՝ ես, որ առաջ, ասենք, դրսի միջանցքում լույսը կարող ա ամբողջ գիշեր անիմաստ վառած թողնեի, հիմա պարտադիր անջատում եմ, շարժման վրա լույսը վառող սարքերից եմ տեղադրելու, որ անգամ երեկոյան անիմաստ միացած չմնա, սենյակից դուրս գալուց հետո լույսն անջատում եմ, այլ ոչ թե անիմաստ միացրած թողնում:
Ասածս էն ա, որ թանկացումներին մեր համարժեք պատասխանը ոչ միայն ցույցերով պետք ա լինի, այլ նաև ֆինանսապես նրանց կզցնելով: Կարող ա միայն իմ խնայած 1000 դրամն էնքան մեծ հարված չի իրենց գրպաններին, բայց եթե բոլորս սկսենք խնայել, մեր արածի արդյունքը հաստատ կզգան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել