Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ հուլիսի 12-ին հանրապետությունում առաջին անգամ կիրառվելու են շարժական լուսանկարող-արագաչափ սարքեր, ինչը տարատեսակ մեկնաբանությունների ու թյուր եզրակացությունների տեղիք է տվել:
Հայտնում ենք, որ հենց Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին ու հատկապես այդ միջոցառման շրջանակներում շարժական արագաչափերի կիրառումը պայմանավորված է նրանով, որ ավանդաբար սպասվում է տրանսպորտային միջոցների մեծ հոսք դեպի հանգստյան գոտիներ: Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացնելու է հսկողությունն այդ ճանապարհներին, իսկ շարժական արագաչափ սարքերը կիրառվելու են բացառապես ամենածանրաբեռնված ու վթարավտանգ՝ Երևան-Սևան ու Սևան-Երևան ուղղություններում:
Նպատակը մեկն է՝ կանխել սահմանված արագության գերազանցման փորձերը, թույլ չտալ, որ տոնը խաթարվի անցանկալի, առավել ևս՝ ողբերգական պատահարներով:
Երթևեկության մասնակիցներին կրկին կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ձեռնպահ մնալ ավտոմեքնան ալկոհոլ օգտագործած վիճակում վարելուց ու չգերազանցել սահմանված արագությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1075884959106058
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել