Newsline.am-ը գրում է.

Մալայզիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկում է քննել Boeing ինքնաթիռի կործանման իրական պատճառները: Միջազգային հետաքննության արդյունքները հայտնի կդառնան այս տարվա աշնանը: Ռուս դիվանագետները, որ ավելի վաղ քննադատել են հետաքննության միջանկյալ արդյունքները, տրիբունալի ստեղծման գաղափարն անվանել են «վաղաժամ և անտրամաբանական»:

Մալայզիական իշխանությունների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նրանք  «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են անում ստեղծել խումբ միայն մեկ նպատակով՝ հասնել դատական հետապնդման այն մարդկանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են այն հանցագործության համար, որը կապված է Malaysia Airlines ավիաընկերության 2014 թվականի հուլիսի 17-ին կործանված ինքնաթիռի հետ»:

Հիշեցնենք, որ ողբերգությունից անցել է գրեթե մեկ տարի. ինքնաթիռի կործանման ժամանակ մահացավ 283 ուղևոր և անձնակազմի 15 անդամ: Նրանք մեծամասամբ Նիդեռլանդների քաղաքացիներ էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել