Esem.am-ը գրում է.
Հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ Սոչիում երեկ մասնակցել են «Հայաստանի երգեր» խորագրով համերգ-փառատոնի:
ESem.am-ի հետ զրույցում երգիչ Սարգիս Ավետիսյանը հայտնեց, որ մրցանակի են արժանացել այն երգիչները, որոնց երգերը տարվա ընթացքում շատ են հնչել Հայաստանի սահմաններից դուրս, ըստ այդմ՝ ստանալով «Տարվա երգ» մրցանակը:
Սոչիի համերգասրահներից մեկում կայացած համերգ-փառատոնը խոստանում է ամենամյա լինել: Երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանը, Աիդա Սարգսյանը, իսկ երգիչներից` Արմենչիկը, Միհրան Ծառուկյանը, Արամեն, Նորոն, Հարութ Բալյանը, Ներսիկ և Արաբո Իսպիրյանները, Մավր Մկրտչյանը, Սարգիս Ավետիսյանը, որոնք արժանացել են մրցանակների: Համերգ-փառատոնի համերգավարն էլ Հովհաննես Ազոյանն է եղել:
Նշենք, որ այսօր մեր հայտնիները նույն կազմով համերգ կունենան Անապայում:
ESem.am-ը շնորհավորում է մեր երգիչներին` մրցանակի արժանանալու կապակցությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ