Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնելիս մինչև 5 տարեկան երեխաների փոխադրումը կազմակերպում է անվճար: Առաջին հայացքից ամեն բան կարգին է, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ այդ մանկահասակ ուղևորների համար տվյալ ընկերությունը տեղեր չի հատկացնում, որպեսզի նրանք կարողանան նստել, պառկել, քնել վերջապես...
Հարց է առաջանում, եթե այդ փոքրիկների փոխադրումն անվճար է, ապա ինչո՞ւ նրանց չեն հատկացվում տեղեր, այլ լրացուցիչ անհանգստություն են պատճառում ծնողներին, կամ ուղեկցողներին՝ ակամայից պարտադրելով կամ չքնել՝ տեղը զիջելով երեխաներին, կամ էլ գնացքի նեղլիկ մահճակալներին տեղավորվել փոքրիկների հետ, ինչը, անկասկած, բավականին ռիսկային նախընտրություն է, եթե հաշվի առնենք, օրինակ, որ գնացքն արագ ընթացքի ժամանակ կարող է կտրուկ արգելակել, ինչն ուղևորներին, չգիտես, թե ինչ փորձանքի կբերի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10204524707581908?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել