Esem.am-ը գրում է.

«Քույրը» հեռուստասերիալից հայտնի դարձած, այժմ Իսպանիայում բնակվող դերասանուհի Աննա Մովսեսյանը երեկ բոլորեց 22 ամյակը:

ESem.am-ի հետ զրույցում Աննան նշեց, որ կյանքում առաջին անգամ որոշել էր չնշել ծննդյան տարեդարձը, սակայն, ըստ նրա, սկեսուրն ու ամուսինն ամեն բան պատրաստել են իր փոխարեն. արդյունքում` շատ հետաքրքիր օր է անցկացրել: Ժամային տարբերության պատճառով Աննային առաջինը շնորհավորել են Երևանում բնակվող ընկերուհիները:

«Դրանից հետո ամուսինս ու սկեսուրս ամեն ինչ արել էին, որ ուրախացնեն ինձ: Առավոտյան սկեսուրս ննջարանիս դռնից փուչիկներ ու նվեր էր կախել, նաև՝ ինձնից թաքուն տորթ էր պատրաստել»,- մանրամասնեց դերասանուհին:

Աննայի համար ամուսինը՝ Վրեժը, երեկոյան բացօթյա ընթրիք է կազմակերպել: «Այնքան ուշ էր, որ մոռացել էինք, որ այդ ժամին միացնում են այգու ցնցուղներն ու ջրում խոտածածկույթը, ինչի հետևանքով թրջվեցինք ու մի կերպ հասցրինք հավաքել սեղանը»,- շարունակեց 22-ամյա Աննան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել