Mediamonitor.am-ը գրում է .
Բնակիչների մեծ մասի պատկերացմամբ` առևտրի կենտրոնը մի վայր է, ուր գնում են շաբաթը մեկ անգամ և գնումներ են կատարում`խուսափելով մարդկանց ամբոխից և շտապում են վերադառնալ տուն: Սակայն առևտրի կենտրոնների որոշ սեփականատերեր այդպիսի պատկերացումների հետ համաձայն չեն և իրենց սումերմարկետները դարձնում են զվարճանքի մեծ կենտրոններ, որտեղ առևտրին հատկացված է մի փոքր, սակայն կարևոր մաս:
Որպեսզի մարդկանց հարմարավետ լինի գնումներ կատարել, նրանց շրջապատում են ջրային ուղիներ, թատերական ներկայացումներ, տարբեր շոուներ: «Лента.ру»-ն պատմում է աշխարհի ամենաարտասովոր առևտրի կենտրոնների մասին, որտեղ մարդիկ գալիս են ոչ միայն գնումներ կատարելու համար:
Dubai Mall-ն աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնն է: Նրա տարածքը գերազանցում է 1,2 միլիոն քառակուսի մետրը: Այնտեղ կարելի է գնալ երկհարկանի ճանապարհով: Այնտեղ կա սահադաշտ, լեռնադահուկային հարթակներ, ինչպես նաև 22 էկրաններից բաղկացած կինոթատրոն:
Dubai Mall-ում գտնվում է աշխարհի ամենամեծ փակ ակվարիումը, որտեղ ապրում է ավելի քան 33 հազար ձուկ, այդ թվում և շնաձկներ և կատվաձկներ: Այնտեղ գտվնում է նաև ‹‹Բացահայտումների կենտրոնը››, որտեղ այցելուներին պատմում են ծովերի և օվկիանոսների մասին:
Dubai Mall-ում գտնվող ջրվեժ`լողորդների քանդակներով:
Առևտրի կենտրոնի գնումներից հոգնած այցելուները կարող են զբոսնել ուղտի վրա նստած:
Դուբայում տեղակայված Իբն Բատտուտա Մոլը, որն անվանել են հայտնի արաբ ճանապարհորդի պատվին, հեռվից ավելի շատ նմանվում է հեքիաթային աշխարհի: Առևտրի կենտրոնի դահլիճները վերակենդանացնում են միջնադարյան քաղաքների և երկրների ինտերիերը: Գնումներ կատարելով կարելի է անցնել Իբն Բատտուտի ճանաարհը Թունիսից մինչև Իսրայել և Չինաստանից մինչև Մալի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ