Լեո Մեսսին բազմաթիվ ռեկորդներ է սահմանել, սակայն դեռ կան ցուցանիշները, որոնք դիմակայում են արգենտինացու հզոր ընթացքին:
Ներկայացնում ենք այն ռեկորդները, որոնք առաջիկայում Լեոն փորձելու է հաղթահարել: Մեսսիի մարտահրավերները`
Եվս 7 գոլ Լա Լիգայում. Լեո Մեսսին Լա Լիգայում 184 գոլ է հեղինակել և Իսպանիայի առաջնությունում Բարսայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Սեզար Ռոդրիգեսից հետ է մնում 6 գնդակով: Եթե ամեն ինչ ընթանա իր հունով, հենց այս տարի կատալոնական թիմի 10 համարը կգերազանցի 1940 - 1950 թվականների Բարսայի աստղին:
Եվս 8 գոլ Լա Լիգայում. Նախորդ մրցաշրջանում Մեսսին Լա Լիգայի առաջին կեսում 22 գոլ խփեց: Այժմ նա իր հաշվին 15 գնդակ ունի և 8 գոլ հեղինակելու դեպքում կգերազանցի իր իսկ սահմանած ռեկորդը:
10 գոլ մինչ տարվա ավարտը. 1 տարվա ընթացքում Մեսսին արդեն 76 գոլ է խփել՝ գերազանցելով Պելեի ցուցանիշը (75 գոլ): Առջևում Մյուլլերն է, ով 1958 թվականին 85 գնդակ է հեղինակել: Լեոյի առջևում 12 խաղ կա:
2 գոլ Էլ Կլասիկոյում. Նախորդ Էլ Կլասիկոյում դուբլ ձևակերպելուց հետո, Մեսսին 1 գոլով է հետ մնում Էլ Կլասիկոների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Դի Ստեֆանոյից: Մրցաշրջանում դեռ առնվազն 1 Էլ Կլասիկո կա: 2 գոլ և Լեոն կգերազանցի իր հայրենակցին:
75 գոլ Բարսայի կազմում. Այսքան գոլ խփելը, իհարկե, ժամանակ է պահանջում: Պաշտոնական խաղերում Մեսսին արդեն Բարսայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, սակայն եթե հաշվի առնենք նաև ընկերական հանդիպումները, Լեոն դեռ 75 գնդակ պետք է հեղինակի, որպեսզի գերազանցի Ալկանտարայի ցուցանիշը (369 գոլ):
68 գոլ Լա Լիգայում. Եվս 1 ռեկորդ, որը հաղթահարելու համար ժամանակ է հարկավոր: Լա Լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Տելմո Սարային շրջանցելու համար Մեսսիին հենց 68 գնդակ է անհրաժեշտ հեղինակել Իսպանիայի առաջնությունում:
18 գոլ Չեմպիոնների լիգայում. Ահա այսքան գնդակ է անհրաժեշտ Մեսսիին, որպեսզի դառնա բոլոր ժամանակների Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Ռաուլին (71): 54 գոլ խփած Լեոն այժմ 3 - րդն է, իսկ 2 - րդը Նիստելռոյն է՝ 56 գնդակով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/441249085932600
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել