Seniores__-alimentaçãoFact.am-ը գրում է.

Ծերանոցի աշխատակիցները ոստիկանություն են դիմել, երբ բուժքույրերը հայտնաբերել են, որ իրենց ծեր հաճախորդը բացակայում է: Սակայն փնտրտուքը դադարեցվել է այն պահին, երբ պարզվել է, որ 92-ամյա նորվեգուհին Ստոկհոլմ է փախել իր 87-ամյա շվեդ ընկերոջ հետ:

«Սա իրոք շատ հուզիչ սիրո պատմություն է», – մեկնաբանել է ծերանոցի տնօրենը, – «հատկապես որ տատիկը ոչ մի անօրինական բան չի արել, միայն թե մեզ է շատ վախեցրել իր փախուստով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել