Fact.am-ը գրում է.
Գլխուղեղի աշխատանքը բարելավելու համար հոգեբաններն առաջարկում են հետևյալ պարզ կանոնները.
- Նոր շրջապատ: Հաճախեք այնտեղ, որտեղ չեք եղել կամ քիչ եք եղել: Դա կարող է լինել այգի, թանգարան կամ այլ վայր:
- Փակ աչքեր: Երեկոյան մարեք տան լույսերը և քայլեք տան մեջ հիմնվելով Ձեր հիշողության վրա: Փակ աչքերը հնարավորության են տալիս Ձեզ կենտրոնացնել ուշադրությունը:
- Նոր հագուստ: Կրեք տարբեր ոճի հագուստներ: Հոգեբանները գտնում են, որ հագուստը ազդում է ոչ միայն արտաքին տեսքի վրա, այլև մարդու մտքի:
- Նոր ճանապարհ: Հաճախեք աշխատավայր, տուն, ուսումնական հաստատություն տարբեր ճանապարհներով, անգամ եթե այն ավելի երկար է:
- Ինքնավստահություն: Եղեք ինքնավստահ: Եթե Ձեզ առաջարկում են աշխատանք, որին այդքան էլ տեղեկացված չեք, միևնույնն է համաձայնվեք: Գլխուղեղը արագորեն ակտիվանում է, երբ դուք չգիտեք, ինչպես վարվել:
- Օրիգինալ պատասխաններ: Պատասխանեք ստանդարտ հարցերին ինքնատիպ ձևով: Անգամ «ինչպե՞ս ես» հարցին կարող ես պատասխանել տարբեր կերպով: Հրաժարվեք կարծրատիպային պատասխաններից:
- Հանգստի բազմազանություն: Եթե նախընտրում եք հանգստյան օրերը անցկացնել քաղաքում, այս անգամ մեկնեք քաղաքից դուրս: Եթե չեք սիրում լսել երաժշտություն, ապա գնացեք համերգ: Այսպես դուք կարող եք ստանալ մի շարք նոր զգացողություններ:
- Կատակներ: Հորինեք նոր կատակներ: Սա շատ օգտակար է գլխուղեղի աշխատանքի համար: Սա ոչ միայն ակտիվացնում է գլխուղեղի աշխատանքը, այլև զարգացնում է ստեղծարար (կրեատիվ) միտքը:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/3580
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել