Newsline.am-ը գրում է.

Չիլիի կոնգրեսի ներքին պալատը հաստատել է օրենք, որը թույլ է տալիս աճեցնել ոչ մեծ քանակությամբ մարիխուանա՝   բժշկական, ժամանցի և կրոնական նպատակներով: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր, 39-ը՝ դեմ: Օրենքին դեմ արտահայտված որոշ պատգամավորներ պնդում են, որ այն կնպաստի թմրադեղերի տարածմանը: 

Ներկայումս մարիխուանայի աճեցումը, վաճառքը և տեղափոխումը Չիլիում պատժվում է մինչև 15 տարի ազատազրկմամբ: Օրենքը, նախքան ուժի մեջ մտնելը,  պետք է հաստատվի առողջապահության հանձնաժողովի և սենատի կողմից: 

Ավելի վաղ մարիխուանայի օգտագործման սահմանափակումներից հրաժարվել էին մի շարք երկրներ, դրանց թվում՝ Ուրուգվայը, Ճամայկան և նույնիսկ ԱՄՆ որոշ նահանգները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել