Եկեք քիչ մը փիլիսոփայենք։
Երբ փոքր էի, հավատում էի, որ եթե այսօր վատ օր էր, ուրեմն վաղը լավ օր է լինելու և հակառակը :)) Հետո, երբ մեծացա, հասկացա, որ այդպես չի. եթե այսօր վատ օր է, վաղը կարող է ավելի վատ լինել և հակառակը... Բայց միևնույն է՝ մի քանի օրից լավ է լինելու (ես անուղղելի լավատես եմ) :))) Հիմա էլի մեկ-մեկ կարդում եմ, լսում եմ, տեսնում եմ, զգում եմ և հոգնում եմ, ջղայնանում եմ, հիասթափվում եմ, բայց երբ հիշում եմ, որ ամիսներ առաջ այլ հարթությունից նայում էի բոլոր երևույթներին, որոնք նյարդայնացնում էին, ու մտածում էի՝ իրականում ինչ երջանիկ է մարդը, որ կարող է մանր խնդիրներից ողբերգություն սարքել... Ու անընդհատ աղոթում էի՝ խնդրելով, որ ինձ վերադառնա իմ նախկին կյանքը՝ իր բոլոր տանելի ու անտանելի խնդիրներով և ոչինչ ավելի։ ...Հիմա վերադարձրել ա:))) Եվ փառք Աստծո, հենց սկսում եմ նյարդայնանալ, անմիջապես հիշում եմ խնդրանքս, գոհունակությամբ ժպտում եմ ու անցնում առաջ :))))
Ասածս ի՞նչ է.
1. երբեք մի մոռացեք, թե ծանր պահին ինչ եք խնդրել Կյանքից կամ խոստացել։
2. մի վախեցեք ավելի համարձակ լինել ձեր ցանկություններում, բայց միշտ հիշեք, որ դրանք կարող են իրականանալ :)))
և 3. այ մարդ, մի քիչ թեթև ապրեք էլի, ինչերի՞ հետևից եք ընկել :)))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/974217902642365?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել