Բաղադրությունը`

Տոմատի մածուկ՝ 1 բաժակ
Պանիր՝ 1,5 բաժակ (ցանկալի է մոցարելլա)
Սալյամի՝ 9 շերտ
Խոզապուխտ՝ 7 շերտ 
Ձու՝ 1 հատ
Չորացրած կանաչի

Խմորի համար՝
Տաք ջուր՝ 1 բաժակ
Չոր խմորիչ՝ 1/4 թ/գդ
Շաքարավազ՝ 1ճ/գդ
Աղ՝ 2թ/գդ
Բուսայուղ՝ 2ճ/գդ
Ալյուր՝ 3 բաժակ

Պատրաստման եղանակը՝

Խմորը պատրաստելու համար 1 բաժակ տաք ջրի մեջ խառնել խմորիչը և շաքարավազը, ապա ավելացնել աղը և բուսայուղը: Լցնել խորը ամանի մեջ, որտեղ մաս առ մաս ավելացնել ալյուրը և խմոր հունցել: Պատրաստի խմորը դնել բուսայուղով պատված ամանի մեջ, փակել սրբիչով և թողնել՝ այդ վիճակում հանսգտանա 1-1,5 ժամ:
Խմորն ուղղանկյունաձև բացել, վրան քսել տոմատի մածուկը՝ կողքերից թողնելով ազատ տարածություն (ինչպես ցույց է տրված նկարում): Վրան շաղ տալ քերած պանիրը, շարել խոզապուխտի և սալյամիի շերտերը: Ձուն կոտրել փոքրիկ ամանի մեջ, հարել, ապա քսել խմորի կողքերի ազատ հատվածների վրա: Խմորը փաթաթել ռուլետի նման, վրան հարված ձու քսել, շաղ տալ մի քիչ քերած պանիր, չորացրած կանաչի: Ռուլետի վրա դանակով կատարել փոքրիկ կտրվածքներ 4-5 սմ հեռավորության վրա:
Ռուլետով տապակը դնել քիչ բուսայուղով պատված տապակի վրա և տեղափոխել ջեռոց: Եփել 10-12 րոպե 240-250 աստիճանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել