Հելսինկիում Արտաշես Գեղամյանի վերջին выходка-յից հետո ակնհայտ է մեր լրջագույն սխալներից մեկը. Գերմանիային հաջողվեց նոր հասարակություն կառուցել, քանի որ անցավ դենացիֆիկացիա, ՀՀ ձախողում է, որովհետև դեբոլշևիզացիա չի անցել: Մեզ դեռ բոլշևիկներն են ղեկավարում: Արտաշես Մամիկոնիչի և նրա նման մի քանիսի քաղաքական վարքը ցույց է տալիս, որ բոլշևիզմն անբուժելի հիվանդություն է, բայց ի տարբերություն այլ քաղաքական հիվանդությունների՝ այն ոչ թե սեփական քաղաքական մահն է բերում, այլ հայրենի պետականության: Կարդում եմ 1919-1920թթ. հայ բոլշևիկների զեկուցագրերը Բաքվում գտնվող իրենց ղեկավարությանը և ապշում՝ ո՞նց կարող է մարդ այդքան ատել սեփական պետությունը և հանուն իշխանության պատրաստ լինել անելու ու ասելու ամեն ինչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/769388719826263?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել