Razm.info-ն գրում է.

Այսօր՝ հուլիսի 7-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ շփման գծի Ֆիզուլու հատվածում ադրբեջանական զինուժի կողմից «խոցվել է հայկական կողմին պատկանող» DJI Inspire 1 տիպի անօդաչու թռչող սարք։

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե պատկերվածը «հայկական կողմի խոցված ԱԹՍ-ն է»

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե պատկերվածը «հայկական կողմի խոցված ԱԹՍ-ն է»

Հաղորդագրությանը կից ներկայացված են նաև չինական DJI ընկերության արտադրության Inspire 1 վնասված քվադքոփթերի (քառապտուտակ ուղղաթիռի) լուսանկարներ ու տեսանյութ։

Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը Razm.info-ի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունից հասկացվում է, որ լուսանկարներում ներկայացվածը «նոր խոցված ԱԹՍ է», այլ ոչ այն «հայկական 2 թռչող սարքերի» խոցման ապացույցները, որոնց մասին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր հուլիսի 4-ին։

Հավելենք նաև, որ լուսանկարներում պատկերված է DJI Inspire 1 քաղաքացիական անօդաչու թռչող սարքը, որն ազատ վաճառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Դրանց գործարանային գինը 3400 ամերիկյան դոլար է։

Չինական DJI ընկերության Inspire 1 ԱԹՍ-ն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել