Որքա՞ն արժե Google-ի լռությունը գնելը։ Համոզված եմ, որ լուրջ ջանքերի/գումարների/ խավիարների/կուլուարային բանակցությունների արդյունք է, մանավանդ հաշվի առնելով ԱՄՆ-ում Ադրբեջանի լոբբիի մեջ ներդրվող հսկա գումարները։ Այսօր ունենք հետևյալ իրավիճակը. GoogleEarth հսկան իր քարտեզներում կարմիր հատուկ սահմանագծով բաժանում է Աբխազիան, Հվ. Օսիան, Կոսովոն, Պաղեստինը, Հս. Կիպրոսը, ու միակը, որ մնում է չգծված այսօր, Արցախն է, որը մեռյալ փակ սահման ունի Ադրբեջանի հետ Սովետ Միության փլուզումից ի վեր։
Google-ի պես համաշխարհային հսկան կարող է չենթարկվել ոչ մի պետական պահանջի, անի ինչ ուզի ու երբ ուզի։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։
Հնարավոր լուծում.
1. Google-ում աշխատող անձինք են պետք, որ հարցը ներքին լծակներով բարձրացնեն։
2. Թվիթ եմ գրել՝ Google-ին թեգելով, խնդրում եմ տարածեք, միգուցե ազդի. https://twitter.com/