Այսօր մեծ ֆուտբոլին որպես խաղացող պաշտոնապես հրաժեշտ կտա Հայասատանի հավաքականի անփոխարինելի ավագ Սարգիս Հովսեփյանը: Ես ձեռնպահ կմնամ այն ստանդարտ, շտամպ-մաղթանքներից, որոնք Սաքոն առիթներ է ունեցել և վստահ եմ, որ այսօր էլ ունենալու է լսել շատերից: Որևէ կերպ չեմ ուզում նսեմացնել դրանց իրական արժեքը, սակայն ես կցանկանայի նրա վաստակը նախևառաջ գնահատել մյուսներին (հատկապես գործող ֆուտբոլիսներին) Սաքոյի կողմից հասցեագրված ճիշտ և ուսանելի մեսիջների տեսանկյունից:
ՄԵՍԻՋ 1. Տաղանդը` ի մասնավորի ֆուտբոլային տաղանդը, թեպետ բնատուր է, սակայն աշխատասիրությամբ շատ բաների կարելի է հասնել...
ՄԵՍԻՋ 2. Փիլիսոփաներն ասում են. «Միևնույն գետը երկու անգամ չի կարելի մտնել, որովհետև երկրորդ անգամ արդեն այլ ջրեր են», այս դեպքում տեղին է ասել, որ միևնույն սխալը չի կարելի երկու անգամ կրկնել, որովհետև երկրորդ անգամ բոլորովին այլ իրողություններ են (մեր շատ ֆուտբոլիստների կարիերաները խամրել են հենց այս փլիսոփայությունը չգիտակցելու պատճառով):
ՄԵՍԻՋ 3. Ավելի քիչ էմոցիաներ, ավելի շատ հավասարակշիռ պահվածք (հիշենք՝ Հայաստան-Բուլղարիա խաղը):
ՄԵՍԻՋ 4. Կարգապահություն և պրոֆեսիոնալիզմ... Այս դեպքում, հավատացած եղեք, այնքան էլ կարևոր չի, թե ով է մարզիչը` Վարդան Մինասյանը, երջանկահիշատակ Պորտերֆիլդը, թե գաստրոլյոր Կազոնին...
Եվ վերջապես ամենակարևոր մեսիջը` պետք է երբեմն «գլխիցդ բարձր ցատկել» և հերոսության պես մի բան անել:
Սրանք շատ լավ դասեր են, որոնք մեր Սաքոն հաստատ փոխանցել է մյուսներին, մնում է հուսալ, որ նրանք կսերտեն դրանք....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/128710380616300
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել