Բաղադրությունը`

Ելակ՝ 120գր
Շաքարի փոշի՝ 100գր
Կաթ՝ 200մլ
Կրախմալ՝ 1թ/գդ
Սպիտակ շոկոլադ՝ 60գր
Սերուցք՝ 150մլ (30% յուղայնության)

Պատրաստման եղանակը՝

Շաքարի փոշու մի կեսը լավ խառնում ենք բլենդերում ելակի հետ, որպեսզի պյուրե ստանանք: Այնուհետև շաքարի փոշու երկրորդ կեսը հարում ենք սերուցքի հետ մինչև կրեմանման զանգվածի առաջացումը:
Կաթին ավելացնում ենք կրախմալը, ապա թույլ կրակի վրա հասցնում եռման վիճակի: Հանում ենք կրակի վրայից, ավելացնում սպիտակ շոկոլադը և խառնում մինչև վերջինիս լուծվելը:
Խորը բաժակի մեջ լցնում ենք ելակի պյուրեն, ապա շոկոլադային զանգվածը, որից հետո հրուշակեղենի պարկի կամ գդալի միջոցով ավելացնում ենք հարված սերուցքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել