Այսօր ընկերներիցս մեկը ինձ հայտնեց, որ «Իրավունք» թերթում նախկին կոմունիստ, իսկ այժմ գեղամյանիստ Գագիկ Թադուոսյանը իմ մասին հոդված է գրել: «Շանթում» թերթերը ստանում են`առաջին անգամ 4 տարում բացեցի այդ թերթը, եւ իսկապես կար այդպիսի վերնագիր` «Արամ Աբրահամյանը` շողոքորթ գառ եւ ազգի տականք»: Վերնագրից այն կողմ չկարդացի, հետաքրքիր չէր: Առաջ ես հավաքում էի ՀԱԿ-ական եւ սերժական թերթերի քֆուրները իմ հասցեին` ՖԲ-ում իմ ընկերներին զվարճացնելու համար: Հիմա դրա հավեսն էլ չունեմ: Մեծացել եմ, երեւի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aram.abrahamyan.5/posts/481221255255717
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել