lWT53vEewva7EAVwl1xutsBPQXuBn3.imgMediamonitor.am-ը գրում է.

Դիտելով այս լուսանկարները թվում է, թե սա հյուրանոց չէ, այլ ինչ-որ տիեզերական պատիճ:

Բարձր լեռներում, որտեղ օդը մաքուր է, ինչպես մանկան արցունքը, գտնվում է Bivacco Gervasutti հյուրանոցը` Մոնբլանի իսկական գանձը:

Այս հյուրանոցը նաև վառ ապացույց է այն բանի, որ ճարտարապետների երևակայությունը սահմաններ չունի: Անդունդի վրա գտնվող տնակը հավասարակշռություն է պահպանում ծովի մակարդակից 2835 մետր բարձրության վրա: Այս «լեռնային» հյուրանոցում կարող է տեղավորվել 12 մարդ:

nX4UZBg7dR2fi29PgS0JlrDKXfEiOS.imgPtY2xw3QgV8cQPbQJXQKXzoIaOIxBL.img

Դիտելով այս լուսանկարները դժվար է պատկերացնել, որ սա հյուրանոց է, այն ավելի շատ նման է տիեզերական պատիճի, որը կործանվել է և մնացել է լեռներում:

Սակայն հյուրանոցը միայն դրսից այդպիսի ֆուտուրիստական տեսք ունի: Ներսում այն համապատասխանում է վերջին միտումներին, այդ պատճառով կապահովի ջերմություն և հարմարավետություն:

Հյուրանոցը, առաջին հերթին, կառուցվել է ալպինիստների համար, ովքեր վատ եղանակին են դուրս եկել: Նույնիսկ կարմիր գույները պատահական չեն` այդպես ավելի հեշտ է տեսնել պատիճը ձյունածածկ գագաթներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել