SHUMAXERFact.am-ը գրում է.

Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի դուստր Ջինա Մարիան դարձել է ձիասպորտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:  

Առաջնությունն անց է կացվել Շվեյցարիայում։ Ջինա Մարիան առաջատար էր ինչպես անհատական, այնպես էլ թիմային հաշվարկում՝ Գերմանիայի հավաքականի կազմում։
«Ձիս կրկին հիանալի էր։ Աննկարագրելի զգացումներ են՝ դառնալ ոսկե մեդալակիր»,- ասել է Շումախերի դուստրը։ Նշենք, որ առաջնությանը մասնակցել է 9 երկրի 46 մարզուհի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել