Ես որոշել էի չգրել վերջին մի քանի շաբաթների ընթացքում կատարված իրադարձությունների մասին մինչև դրանց հանգուցալուծումը, էսօր, կարծես, ժամանակն ա:
Ամփոփեմ. հասկանալի ա, որ ակցիայի մասնակիցների խնդիրն ավելին էր, քան 7 դրամը, որով պատրաստվում էին հոսանքը թանկացնել։ Մարդիկ, ովքեր, անկախ կարգավիճակից ու նյութական վիճակից, փակեցին պողոտան, նպատակ ունեին ապացուցելու, որ իրենք են տերը երկրի ու ապացուցին: Բացի էն կարևոր հանգամանքից, որ թանկացումը կասեցվեց, ևս մեկ առավել կարևոր ձեռքբերում մենք ունենք` նոր որակի հասարակություն` ի դեմս երիտասարդների, ովքեր կոտրեցին կարծրատիպը, թե անատարբեր են, անվճռական:
Իշխանությունը ևս նոր որակ դրսևորեց՝ երկար ժամանակ հանդուրժողականություն ու զսպվածություն դրսևորելով: Ես չեմ հիշում նորանկախ Հայաստանի պատմության մեջ մի նախադեպ, երբ թույլ են տվել անգամ մեկ օր փակ պահել Բաղրամյան պողոտան: Չգիտեմ` ում համար ոնց, բայց ինձ համար էս պայքարի գլխավոր ձեռքբերումը հենց թվարկված որակներն են: Իսկ մի աման ճաշի դիմաց հայրենիք ու մի քանի գրանտի համար հոգին սատանային ծախողներ միշտ կան ու կլինեն։
Մի խոսքով, կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել