internet_i_pamiat_defaultMediamonitor.am-ը գրում է.

Մարդիկ աստիճանաբար միաձուլվում են համակարգչի հետ` դրան վստահելով ավելի ու ավելի շատ ինֆորմացիա, կարծում է The Washington Post-ը:

Հրատարակությունը հիմնվում է Կասպերսկու լաբորատորիայի սոցիոլոգիական հետազոտության վրա, որն անցկացվել է ԱՄՆ-ում և Եվրոպայի մի շարք երկրներում: Հետազոտությանը մասնակցել է մոտավորապես հազար մարդ: Հետազոտողներին հետաքրքրում էր համակարգչի ազդեցության աստիճանը մարդկանց վրա: Արդյունքներն ապշեցուցիչ էին: Հարցված ամերիկացիների ավելի քան 90%-ը խոստովանել է, որ օգտվում է համացանցից որպես ուղեղի առդիր: Եվրոպայում այդ թիվը կազմել է 80%-ը:

Մասնակիցների մեծ մասը չկարողացան հիշել իրենց մանկության մի շարք կարևոր իրադարձություններ, ինչպես նաև դժվարանում էին վերհիշել հարազատ մարդկանց հեռախոսի համարները: Հարցվածների մոտավորապես 60%-ը հայտարարել է, որ համացանցից օգտվում է ոչ միայն ինֆորմացիայի պահպանման, այլ նաև որոնման համար, ինչպես նաև ժամանակը խնայելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել