Բաղադրությունը`
Կիվի՝ 1 հատ
Կիտրոն՝ 2 շերտ
Մաղադանոս՝ 7-10 ճյուղ
Անանուխ՝ 6-8 ճյուղ
Գազավորված ջուր՝ 100մլ
Մեղր՝ 1-2 թ/գդ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը ՝
Մաքրում և կտրատում ենք կիվին 4-5 մասի և տեղադրում բլենդերի մեջ: Այնուհետև ավելացնում ենք կիտրոնի շերտերը (առանց կեղևազրկելու), մաղադանոսը, անանուխի տերևները, ապա մեղրը՝ ցանկության դեպքում: Ավելացնում ենք գազավորված ջուրը և ստացված զանգվածը խառնում բլենդերում:
Կոկտեյլը լցնում ենք բաժակի մեջ, ձևավորում կիվիի շերտով և անանուխի ճյուղով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/posts/759027657559376
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել