Esem.am-ը գրում է.
ESem.am-ի «ամառային» բլից հարցերին պատասխանում է ռեժիսոր, դերասանուհի Մերի Հակոբյանը: Պարզիր նրա նախընտրելի հանգստի տարբերակն ու հետաքրքիր դեպքերը:
- Պատրաստվո՞ւմ ես մեկնել հանգստի:
- Այս ամիս արդեն հասցրել եմ հանգստանալ Ծաղկաձորում՝ մայրիկիս հետ, շուտով կլինեմ նաև Ջերմուկում: Դեռ երկրից մեկնելու ծրագրեր չունեմ, քանի որ այս ամիսը շատ հագեցած է տարբեր միջոցառումներով:
- Ակտի՞վ, թե պասիվ հանգստի կողմնակից ես:
- Նախընտրում եմ ակտիվ հանգիստը. այն ոչ միայն էներգիայի վատնում է, այլև կուտակում, նվազեցնում է սթրեսային վիճակները, բարձրացնում տրամադրությւոնը:
- Առհասարակ նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնել, թե՞ դրսում:
- Հայաստանում, թե՝ ոչ, այնքան էլ կարևոր չէ: Հանգստի իմ նպատակն է՝ լիցքավորվել լավ, բարի դրական էմոցիաներով:
- Ըստ քեզ` ամռան հանգստի լավագույնը տարբերակը ո՞րն է:
- Մտերիմ մարդկանց հետ անցկացնելը. պետք է ազատվել բոլոր տեսակի դժգոհություններից, բացասական էմոցիաներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ