Թաջ Մահալի կրկնօրինակը վաճառվում է 18 միլիոն դոլարով

Հնդիկ ճարտարապետ և ոսկերիչ-դիզայներ Սայիդ Խանիֆը ստեղծել է աշխարհահռչակ Թաջ Մահալ տաճարի փոքր կրկնօրինակը, որն ամբողջությամբ պատրաստված է ոսկուց, արծաթից ու սադափից։ Այս մասին գրում է RBK-ն:

50-ամյա Սայիդ Խանիֆն իր 35 օգնականների հետ մի քանի անգամ այցելել է իսկական տաճար, մանրակրկիտ ուսումնասիրել, լուսանկարել բոլոր կողմերից: 18 ամիս շարունակ նրանք աշխատել են Թաջ Մահալի կրկնօրինակի ստեղծման վրա:

Արդյունքում ստեղծվել է «Թաջ-2012»-ը` զարդարված 8 խոշոր ադամանդներով ու ընդհանուր առմամբ 420 կգ թանկարժեք մետաղներով։ Այն ունի 1.6 մ բարձրություն և 25 գմբեթ, որոնք դրված են 20 հազար արծաթե ձուլակտորների վրա:

--------------

Բրիտանացի հայտնի շեֆ-խոհարարը Նոր տարվա նախօրեին ուտելի ձյուն է ստեղծել 

Բրիտանական հայտնի «Յուղոտ սագ» (The Fat Duck) ռեստորանն իր ծննդյան ու ամանորյա ճաշացանկում ներառել է նոր ուտեստ՝ ուտելի ձյուն: Այս մասին այսօր հայտարարել է դրա սեփականատերը՝ հայտնի շեֆ-խոհարար Հեթսոն Բլյումենթալը:

«Ամանորյա կոմպլեքս ընթրիքի գինը 480 դոլար է՝ յուրաքանչյուրի համար»,- ասել է նա։

Մասնագետների խոսքերով՝ Բլյումենթալն իր հաճախորդների համար ուտելի ձյունից բացի պատրաստել է նաև գինուց սառնաշաքարներ:

Դրանց բաղադրությունը գաղտնի է պահվում, հայտնի է միայն անվանումը՝ «Ծննդյան եղևնի»:

Հեսթոն Բլյումենթալը համարվում է ժամանակակից «մոլեկուլային խոհանոցի» դասական: 

-----
Մթերքներ, որոնք վերացնում են բերանի տհաճ հոտը

Մասնագետները պնդում են, որ գոյություն ունեն մթերքներ, որոնք վերացնում են բերանի տհաճ հոտը և կանխում դրա հետագա առաջացումը:

Բերանի տհաճ հոտի վերացման ամենաադրյունավետ միջոց համարվում է կանաչեղենը, օրինակ՝ մաղադանոսը, անանուխը և այլն: Ազդեցությունն ուժեղացնելու համար այս բույսերը պետք է ծամել կամ դրանցով թեյ պատրաստել:

Վերջին հետազոտությունների համաձայն` յոգուրտի ամենօրյա օգտագործումն իջեցնում է բերանում ջրածնային սուլֆիդի մակարդակը, ինչը բերանի տհաճ հոտի հիմնական պատճառն է, հաղորդում է Globalscience-ը: Սակայն անհրաժեշտ է ճիշտ յոգուրտ ընտրել` առանց շաքարավազի պարունակության:

Բերանի տհաճ հոտից կօգնեն ազատվել նաև վիտամին C պարունակող մթերքները:

-----
... ուր են կորել կիրքն ու ուրախությունը

Գեղեցիկ սեռի երիտասարդ և առողջ ներկայացուցչները գնալով ավելի շատ են հրաժարվում սեքսից, քանի որ այն դառնում է ընկճախտի պատճառ:

Ավստրալիացի հետազոտողների անցկացրած սոցիալական հարցումների համաձայն` հարցման մասնակից ամեն երրորդ կին խոստովանել է, որ սեքսից հետո ունենում է հիասթափության զգացում, ինչի հետևանքով էլ առաջանում է ընկճախտային տրամադրություն: Այսպիսով, հարցման մասնակից 33 % կանանց մոտ սեքսն ասոցացվում է ընկճախտի հետ:

Հարցում անցկացրած հետազոտողները խոստովանել են, որ զարմացած են նման արդյունքներից, քանի որ ավանդաբար սեքսն ասոցացվում է հաճույքի, բավարարվածության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել