Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հուլիսի 8-ին կայանալիք նիստում 75 միլիոն դրամով տուգանել ՀԷՑ-ին։ Տուգանքը նախատեսվում է 14 տարբեր որոշումներով, որոնցից 13-ով ՀԷՑ-ը կտուգանվի 5 միլիոն դրամով, մեկով՝ 10 միլիոն դրամով։

Ինչպես հայտնում է հանձնաժողովի լրատվական ծառայությունը, տուգանքները կիրառվել են, քանի որ ՀԷՑ-ը խախտել է ժամկետները, թե երբ պետք է քաղաքացու սպառման համակարգը միացնի էլեկտրական ցանցին, ինչպես նաև նոր սպառողների սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելիս՝ պատճառաբանելով, որ ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսատնտեսական վիճակում, դիմողից, միացման վճարից բացի, պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով, ինչը կրկին անթույլատրելի է:

Հ.Գ. Հայաստանը ՀԷՑ-ի քթից ա բերելու իր անհիմն թանկացումը, սա դեռ սկիզբն է, սպասենք հետագա տուգանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել